Լուրեր
Նախարարը մասնակցել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը. erebunimed.com
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը: «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ նախարարը շրջել է բաժանմունքի սրահներում, ծանոթացել աշխատանքային նոր պայմաններին, ծառայության հնարավորություններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը:
Հայաստանում նմանը չունեցող բաժանմունքի ստեղծումը հրամայական էր դարձել ինչպես հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված, այնպես էլ որակապես նոր, անհետաձգելի ծառայության ստեղծման առումով: Նոր ծառայության ստեղծման հիմքում դրված է բուժօգնությունը պացիենտին մոտեցնելու և հասանելի դարձնելու գաղափարը:
Բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը Անահիտ Ավանեսյանին է ներկայացրել անհետաձգելի կարգով բժշկական կենտրոն դիմած հիվանդին ընդունելու նոր կարգը: Մասնավորապես, տեղեկացրել է, որ սրտամկանի ինֆարկտի, սուր իշեմիկ կաթվածի կասկածի կամ շտապ այլ դեպքերում կկիրառվեն հատուկ չափորոշիչներ՝ արագ, որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:
1-ին և 2-րդ սրահներում շրջելուց հետո նախարարը ծանոթացել է նաև բաժանմունքի ախտորոշիչ ծառայություններին: Ռադիոլոգիական կենտրոնի գիտական ղեկավար Կոստան Գալումյանը մանրամասնել է, որ ծրագրերը համապատասխանեցվել են շտապ դեպքերում ճշգրիտ ախտորոշման պահանջներին, որոնք առավել կարևոր են հատկապես սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագրով հիվանդների ախտորոշման համար:
Նախարարը տեղեկացվել է բաժանմունքում ներդրված մեկ նորամուծության մասին ևս. այսուհետ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում են հերթապահելու ոչ միայն բաժանմունքի բժիշկները, այլև նեղ մասնագետները և ռադիոլոգները, որոնց համար նախատեսված են աշխատանքային հարմարավետ պայմաններ:
Հանրապետությունում առաջինը ստեղծված անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի նման ձևաչափը կամբողջացնի «Էրեբունի» ԲԿ-ի մատուցած պրեֆեսիոնալ ծառայությունների շղթան՝ նախադեպ դառնալով այլ բուժհաստատությունների համար:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8Fz8lc' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403